հայ

DILIJAN WINE FEST-ը վերադառնում է Խանջյանի վիլլա

Օգոստոսի 5-ից 6-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ Դիլիջանի Աղասի Խանջյանի վիլլայի տարածքում կանցկացվի Dilijan Wine Fest փառատոնը։ Գինու փառատոնն արդեն երկրորդ տարին է անցկացվում Դիլիջանում՝ ընդլայնելով մասնակիցների ցանկը։

DSC08353.jpg

Փառատոնը մեկ վայրում կմիավորի Հայաստանի 30-ից ավելի գինեգործարաններ և ռեստորաններ: Դրանց թվում են գինեգործներ KOOR Wines, TUS Wines, Jraghatspanyan Winery, Hazarvaz, Hovaz գինիներ, MOONQ գինիներ և շատ ուրիշներ: Հյուրերը կվայելեն գինեգործների տոնավաճառը, համտեսները, գինու նկարչությունը և ավանդական խաղողի տրոհման արարողությունը:

DSC07272.jpg

Փառատոնին ելույթ կունենան Garik և Sona դուետը, ինչպես նաև Lav Eli ռոք-խումբը։ Երկու օրը թեմատիկ երկու բեմերում կենդանի երաժշտություն և դիջեյներ կլինեն։ Փառատոնի տարածքը հարմարավետ կլինի նաև ընտանիքների համար. մտածված են երեխաների խաղերն ու զվարճությունները։

Ծրագրում նաև.

  • sabrazh վարպետության դաս
  • կոկտեյլների սեմինար
  • գինու խաղատուն
  • ֆիլմերի ցուցադրություններ 
DSC07810.jpg

Փառատոնի ամենալավ գներով տոմսերը հասանելի են հիմնական հովանավոր EasyPay-ից easywallet հավելվածում և ամբողջ երկրի տերմինալներում, ինչպես նաև ստանդարտ գնով կայքում՝ հղումով

Փառատոնի տարածքները բաց են հյուրերի համար 15:00-ից 22:00-ն: 

Վայրը՝ Դիլիջան, Վիլլա Խանջյան (Մաքսիմ Գորկու փող., 3/1):

DSC07291.jpg

Փառատոնը կազմակերպում է TimeTo ստեղծագործական գործակալությունը՝ Impulse Management Company ընկերության աջակցությամբ։ 

Փառատոնի գլխավոր հովանավորն է EasyPay ֆինտեխ հարթակը։ Փառատոնի գործընկերն է GIZ-ը (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit): DSC07277.jpg