հայ

Քաղաք և շրջակա միջավայր

environment

Քաղաքային միջավայրը ժամանակակից քաղաքաշինության կարևոր մասն է։ Ի՞նչն է ձևավորում քաղաքային միջավայրը։ Սրանք այն տարածքներն են, որոնք շրջապատում են մեզ առօրյա կյանքում. հասարակական և մասնավոր տարածքներ, բակեր և պուրակներ, զբոսավայրեր և հեծանվային ուղիներ, մանկական և սպորտային հրապարակներ: Մենք կարծում ենք, որ քաղաքը բազմաբովանդակ համակարգ է, որտեղ պետք է հարմարավետ լինի ապրել, աշխատել, հանգստանալ, սպորտով զբաղվել, ազատ ժամանակ անցկացնել, կրթություն և բուժօգնություն ստանալ, զարգացնել քաղաքային համայնքներն ու կյանքի կոչել սեփական նախաձեռնությունները։ Այդ իսկ պատճառով մենք զբաղվում ենք բարենպաստ քաղաքային միջավայրի ստեղծմամբ՝ բնակիչների հարմարավետ կյանքի և քաղաքների հասարակական-տնտեսական բարգավաճման համար:



«Քաղաք և միջավայր» ուղղության նախագծերը ներառում են հասարակական տարածքների բարեկարգում, էկո-շաբաթօրյակների անցկացում, անվտանգ մանկական հարթակների և բազմաֆունկցիոնալ սպորտային համալիրների կառուցում, քաղաքային համայնքների աջակցություն և սոցիալական ակցիաների անցկացում:

IMPULSE — թիմը երիտասարդության և փորձագիտության համակցության եզակի օրինակ է, ինչը թույլ է տալիս իրականացնել ամենահամարձակ նախագծերը ամբողջ մարզերի և քաղաքների մասշտաբով:

Գլխավոր տնօրենի տեղակալ

Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերի ղեկավար

Քաղաքային նածագծերի ղեկավար

Շրջակա միջավայրի պահպանության ծրագրերի ղեկավար

Գրաֆիկ դիզայներ