հայ

Դիլիջանում անցկացվեց գաստրոնոմիկ մեծ փառատոն

Հուլիսի 1-ին և 2-ին Դիլիջան քաղաքում,  Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում անցկացվեց Գաստրոֆեստ փառատոնը, որին մասնակցում էին Հայաստանում գործող ավելի քան 20 ռեստորաններ, այցելուների թիվը հասնում էր մոտ 3000-ի: Համտեսից զատ, փառատոնի շրջանակներում տեղի ունեցան կենդանի երաժշտությամբ համերգներ, խոհանոցային հետաքրքիր մրցույթներ և ժամանցային խաղեր՝ կազմակերպված երեխաների և մեծահասակների համար։

2M1A1864.jpgԳաստրոֆեստի շրջանակներում մասնակից ռեստորաններն առաջին անգամ մրցեցին միմյանց հետ. փառատոնի հյուրերը գաստրոաստղիկների միջոցով գնահատեցին  իրենց նախընտրած ռեստորաններին: Ամենաշատ աստղերը հավաքեցին Գյումրիի KumKuma ռեստորանը, Թուֆենկյանը (Հայկանուշ) և Դիլիջանի Shame գարեջուրը, իսկ Երևանից՝ Pinsa-ն: Հաղթող ռեստորանները, բացի ԳԱՍՏՐՈՖԵՍՏ-ի հյուրերի ընտրության մրցանակից, հնարավորություն ստացան գլխավորել TimeTo-ի հաջորդ գաստրոնոմիկ փառատոնները:

2M1A1805.jpgՓառատոնի հատուկ հյուրը ռեստորատոր Իգոր Բուխարովն էր Ռուսաստանից, ով երկրի ռեստորանային բիզնեսի զարգացման գործում ներդրած ավանդի համար արժանացել է «Ոսկե կռունկ» ազգային մրցանակի և հանդիսանում է Chaîne des Rôtisseurs-ի գաստրոնոմների գիլդիայի շևալիեր: Հայ ռեստորատորները հնարավորություն ունեցան փորձի փոխանակում ունենալ իրենց ռուս գործընկերոջ հետ։ Երկու օր շարունակ փորձագետը ճաշակեց յուրաքանչյուր ռեստորանի հատուկ ուտեստները:

PRMK0599 (1).jpg«Մենք այսօր շատ ենք խոսում գաստրոտուրիզմի մասին, և Հայաստանում կան յուրահատուկ մարզեր՝ իրենց գաստրո մշակույթով: Սա երկիր է, որն ունի պատմական նշանակալի ավանդույթներ՝ ուտեստների պատրաստմամբ և մատուցմամբ: Հայաստանում ռեստորանային բիզնեսի զարգացման հեռանկարներ արդեն կան եւ դրանք պետք է զարգացնել։ Նման փառատոնները տալիս են հնարավորություն, հատկապես, երբ հյուրեր են գալիս նաև հարևան երկրներից՝ Ռուսաստանից, Վրաստանից և այլ շրջաններից՝ փորձի փոխանակման նպատակով»,- իր տպավորություններով է կիսվել Իգոր Բուխարովը։ 

Այս տարվա միջոցառման շրջանակներում կար նաև յուրահատուկ անակնկալ. յուրաքանչյուր ռեստորանի կողմից ֆիրմային ուտեստի պատրաստում և մատուցում, որը հյուրերն հնարավորություն ունեցան փորձելու միայն փառատոնի ընթաքում։ 

2M1A2173.jpgԳաստրոֆեստ 2023-ին նաև նախատեսված էր ընտանեկան ժամանցի գոտի, խոհանոցային վարեպետաց դասեր և ինտերակտիվ շոու երեխաների համար։  

Բացի գաստրոնոմիկ ակտիվություններից փառատոնի ընթացքում ելույթ ունեցան հայտնի երաժշտական խմբեր՝ TmbaTA Orchestra, Ethno Colors և Why not band, տեղի ունեցան շեֆ-խոհարարների խոհարարական բաթլներ, խաղեր և շոուներ մեծահասակների ու փոքրերի համար:

2M1A2991.jpgՓառատոնը կազմակերպել է Time to ստեղծագործական ընկերությունը՝ Impulse Management ընկերության աջակցությամբ։ «ԳԱՍՏՐՈՖԵՍՏ»-ն իրականացվում է 2012 թվականին մեկնարկած Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակներում՝ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից:Փառատոնի գլխավոր հովանավորն էր EasyPay ֆինտեխ հարթակը։

PRMK0274.jpg