հայ

Dilijan Wine Fest-ի ողջ հասույթն ուղղվելու է Արցախի օգնությանը։

Օգոստոսի 5-ից 6-ը Դիլիջանի Աղասի Խանջյանի վիլլայում տեղի կունենա Dilijan Wine Fest-ը։ Միջոցառումը մեկ հարթակի վրա կմիավորի 35 գինեգործական տներ Հայաստանից և Արցախից։

Հաշվի առնելով Արցախի բարդ իրավիճակը՝ կազմակերպիչները որոշում են կայացրել փառատոնի ողջ հասույթը ուղղել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» սոցիալական շարժման մի քանի նախագծերին․ Այդ նախագծերը առաջնային օգնություն են տրամադրում ավելի քան վեց ամիս շրջափակման մեջ գտնվող բնակիչներին։ Dilijan Wine Fest-ի այս տարվա բազմաթիվ միջոցառումներ կապված կլինեն հանրապետությանը աջակցելու հետ. հյուրերը կսովորեն թխել արցախյան ժենգյալով հաց և կտեսնեն արցախյան ավանդական խաղողի տրորման արարողությունը:

«Արդեն 7 ամիս է ինչ շարունակվում է Արցախի շրջափակումը և օրեցօր հումանիտար ճգնաժամը սրվում է հանրապետությունում։ Մեր փառատոնը ինտերնացիոնալ թիմ ունի, բայց ապրելով և աշխատելով Հայաստանում, մենք չենք կարող հեռու մնալ արցախցիների ցավից։ Այս ցավը մեր բոլորինն է անկախ ծագումից և ապրելու վայրից։  Հենց այդ պատճառով մենք հիմա ուզում ենք անել ամեն ինչ՝ մեր ուժերի սահմաններում, որ աջակցենք Արցախի բնակիչներին և ուշադրություն դարձնենք շրջափակմանը։ Մենք ուզում ենք, որ դրա մասին խոսեն մարդիկ Հայաստանից և այլ երկրներից, որոնք մասնակցում են մեր փառատոններին։ Մենք ուզում ենք, որ հիմա աջակցությունը Արցախին և օգնության կոչերը ավելի բարձր հնչեն բոլոր հարթակներից, այդ թվում նաև մեր»,− նշել է Ռոման Օրլենկոն՝ Dilijan Wine Fest-ի կազմակերպիչ, TimeTo ստեղծագործական գործակալության տնօրեն։

Փառատոնի տարածքը հյուրերի համար բաց է 15:00-ից 22:00-ն:
Վայրը՝ Դիլիջան, Վիլլա Խանջյան (Մաքսիմ Գորկու փող., 3/1):
Փառատոնի տոմսերը մատչելի գնով հասանելի են հիմնական հովանավոր EasyPay-ից easywallet հավելվածում և ամբողջ երկրի տերմինալներում, ինչպես նաև ստանդարտ գնով՝ կայքում՝ հղումով:

Փառատոնը կազմակերպում է TimeTo ստեղծագործական գործակալությունը՝ Իմպուլս կառավարող ընկերության աջակցությամբ։ Փառատոնի կազմակերպումը տեղի է ունեցել The Vine and Wine Foundation of Armenia (Հայաստանի խաղողի և գինու հիմնադրամի) աջակցությամբ։ Փառատոնի գլխավոր հովանավորն է EasyPay ֆինտեխ հարթակը։ Փառատոնի գործընկերն է GIZ-ը (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit):