հայ

Архитекторы.рф ծրագիրը Դիլիջանում

1.jpg

Архитекторы.рф ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում «Իմպուլսի» թիմը ներկայացրեց Դիլիջանի տարածքների համալիր կառուցապատման նախագիծը և դրա իրականացման մեխանիզմները: Բացի այդ, Архитекторы.рф ծրագրի ներկայացուցիչները ծանոթացան Դիլիջան քաղաքի կառուցման պատմությանը և ժամանակի ընթացքում տեղի ունեցած փոփոխություններին։ Հանդիպումից հետո մասնակիցները շրջեցին Դիլիջանի նշանակալի ճարտարապետական կառույցներով և քաղաքաշինական նախագծերով: Իրազեկման ծրագրի շրջանակներում նրանք եղան նաև Երևանում ու Գյումրիում:

2.jpg

Սեպտեմբերի 19-ից 23-ը կայացավ Архитекторы.рф օֆլայն ծրագրի չորրորդ հոսքի միջազգային մոդուլը: Մոդուլի ծրագիրը ներառում էր ուսումնական էքսկուրսիաներ և արշավներ, այցելություններ տեղական ճարտարապետական բյուրոներ, քաղաքային վարչակազմերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ:

3.jpg

Архитекторы.рф առաջնորդության անվճար ծրագիրն ուղղված է ճարտարապետության, քաղաքաշինության, պետական և քաղաքային կառավարման ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է ДОМ.РФ զարգացման ֆինանսական ինստիտուտի կողմից: Լուսանկարները՝ Архитекторы.рф ծրագրի մամուլի ծառայություն

4.jpg