հայ

Դիլիջանում կրկին կանցկացվի գաստրոնոմիական մեծ փառատոն

Հուլիսի 1-ին և 2-ին Դիլիջան քաղաքում, Աղասի Խանջյանի ամառանոցային տարածքում տեղի կունենա Գաստրոֆեստ փառատոնը, որտեղ իրենց ներկայությամբ հանդես կգան Հայաստանում գործող ավելի քան 25 ռեստորաններ։ Համեղագույն խորտիկների համտեսին զուգահեռ կհնչի կենդանի երաժշտություն, տեղի կունենան խոհանոցային հետաքրքիր մրցույթներ և այլ ժամանցային խաղեր՝ կազմակերպված երեխաների և մեծահասակների համար։

gastro (1).jpg

Գաստրոֆեստի շրջանակներում մասնակից ռեստորաններն առաջին անգամ կմրցեն միմյանց հետ. հյուրերն համտեսելու են առաջարկվող հետաքրքիր ուտեստներ և գաստրոաստղիկների միջոցով գնահատելու են նախընտրած ռեստորաններին: Այս տարվա միջոցառմանը հյուրերին սպասվում է յուրահատուկ անակնկալ. յուրաքանչյուր ռեստորանի կողմից ֆիրմային ուտեստի պատրաստում և մատուցում, որոնք հյուրերն հնարավորություն կունենան փորձելու միայն փառատոնի ընթաքում։ Այս ամենին ի հավելումն, Գաստրոֆեստ 2023-ը կունենա ընտանեկան ժամանցի համար նախատեսված գոտի՝ խոհանոցային մաստեր - կլասերով և երեխաների համար ինտերակտիվ շոու ծրագրով։

Ծրագրում նախատեսվում է նաև՝

  • խոհարարների խոհարարական բաթլ,
  • արագ ուտելու մրցույթներ հյուրերի միջև,
  • երաժշտական կատարումներ և դիջեյ սեթեր,
  • կոկտեյլների պատրաստում և բիըր պոնգ:

Փառատոնի զեղչված տոմսերը կարելի է ձեռք բերել գլխավոր հովանավոր EasyPay-ի միջոցով՝ easywallet հավելվածում: Դրանք հասանելի են նաև ստանդարտ արժեքով հղումով։

Փառատոնի ողջ տարածքն հյուրերի համար բաց կլինի ժամը 12:00-ից 22:00-ն:
Վայրը՝ Վիլլա Խանջյանի ամառանոց, Դիլիջան (Մաքսիմ Գորկու փող., 15):

Փառատոնը կազմակերպվում է Time to ստեղծագործական գործակալությունը՝ Impulse Management ընկերության աջակցությամբ։ Հիշեցնենք, որ փառատոնի գլխավոր հովանավորն է EasyPay ֆինտեխ հարթակը։
Փառատոնի նորություններին հետևեք TimeTo կայքում։

gastro (2).jpg