հայ

Doctrain-ի դասընթաց-սեմինարը Հայաստանում

seminar.jpg

Karifabrika մշակութային կլաստերի աջակցությամբ Դիլիջանում տեղի ունեցավ DocTrain չորրորդ ուսումնական սեմինարը՝ հայտնի վավերագրողներ Մարինա Ռազբեժկինայի (Ռուսաստան) և Առնե Բիրկենշտոկի (Գերմանիա) ղեկավարությամբ։

DocTrain 2022 Dilijan-ը վերապատրաստման օֆլայն դասընթացների շարք է, որին մասնակցել են 15 վավերագրողներ։

Ծրագիրը ներառում էր խմբային դասընթացներ՝ Մարինա Ռազբեժկինայի և Առնե Բիրկենշտոկի ղեկավարությամբ, անհատական մոնտաժային աշխատանքներ՝ Լենա Ռեմի, Կիրիլ Սախարնովի և Իլյա Տոմաշևիչի ղեկավարությամբ, անհատական խորհրդատվություններ և նախագծերի պաշտպանություն, ինչպես նաև վավերագրական ֆիլմերի դիտում- քննարկումներ: Ծրագիրն ստեղծվել է աշխատանքային նյութերը բարելավելու և մասնակիցներին միջազգային կինոշուկայում վավերագրական նախագծերի առաջմղման ռազմավարությանը ծանոթացնելու նպատակով։

DocTrain 2022 Dilijan ծրագրի շրջանակներում UWC Dilijan դպրոցի կինոդահլիճում կազմակերպվել էր միջազգային կինոփառատոների մասնակից մի քանի վավերագրական ֆիլմերի բաց ցուցադրություն, որին հաջորդեց դրանց քննարկումը Մարինա Ռազբեժկինայի հետ։