հայ

Իմպուլս մենեջմենթ քոմփանին ամփոփում է անցնող տարվա աշխատանքները

Ֆուտբոլի ակադեմիայի և համաշխատանքային տարածքի բացում, փառատոների և մրցույթների իրականացում, Դիլիջանի և Տաթևի զբոսաշրջային բրենդերի առաջխաղացում, բնակելի համալիրների կառուցում և հանրային տարածքների գործարկում. Իմպուլս մենեջմենթ քոմփանին ամփոփում է 2023 թվականին տարբեր ուղղություններում կատարած իր աշխատանքը:

Բիզնեսի կառավարում 

Այս ուղղության զարգացման համար Իմպուլս մենեջմենթ քոմփանին ստեղծեց դուստր կազմակերպություն՝ Իմպուլս բիզնես մենեջմենթ։ Նրա կառավարմանն անցան Հայաստանի զբոսաշրջության ոլորտի կարևոր և առանցքային օբյեկտներ: Դրանք են՝ աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին՝ «ՏաԹևեր»-ը, Դիլիջանի հայտնի HoReCa նախագծերը՝ Սրճարան #2 սոցիալական ուղղվածություն ունեցող սրճարանը, Տուն Արմենի հյուրատուն-համալիրը, Հայաստանի ամենաերկար պարանայգին` VereV-ը, և Դիլիջանի քաղաքային զբոսայգին:  

2023 թվականի աշնանը «ՏաԹևեր»-ը երկրորդ անգամ դարձավ World Travel Awards միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ​​մրցանակի հաղթող։ Միևնույն ժամանակ, աշխարհում պաշտոնապես լավագույնը ճանաչված ճոպանուղին պահպանում է շահույթ չհետապնդող նախագծի կարգավիճակը. նրա աշխատանքից ստացված ողջ հասույթը շարունակում է ուղղվել Տաթևի վանական համալիրի վերականգնմանը և տեղական համայնքի զարգացմանը։ 

wingsoftatev.jpg

Հունիսին Տաթևում անցկացվեց Հայաստանում իր տեսակի մեջ առաջին «Սարերում» իմերսիվ փառատոնը՝ նվիրված Սյունիքի պատմությանն ու լեգենդներին: Փառատոնը թույլ տվեց թատերական ներկայացումների միջոցով պատմել Տաթևի կարևոր պատմական իրադարձությունների մասին, վերակենդանացնել տարածաշրջանի վաղուց մոռացված արհեստները և ցույց տալ Տաթևի անհայտ վայրերը։  

Փառատոնն ունեցավ շուրջ 2500 հյուր: Միջոցառումը զբոսաշրջիկների մեծ հոսք ապահովեց դեպի Սյունիքի մարզ, և տեղի արհեստավորներն ու փոքր բիզնեսի սեփականատերերը հնարավորություն ունեցան վաճառելու իրենց արտադրանքը հատուկ կազմակերպված տոնավաճառներում:  

Ավելի ու ավելի է ակտիվանում կյանքը Դիլիջանի քաղաքային զբոսայգում: Այս տարի այգում հյուրընկալվեցին Summer Music Fest-ը, միջազգային հեծանվային մրցավազքի վերջնակետը և մանկական գրքի փառատոնը: 

Հայաստանում փոքր բիզնեսի հինգ ներկայացուցչի հետ համագործակցության շնորհիվ 2023 թվականին միջոցներ են հավաքագրվել այգու զարգացման համար, և ստեղծվել են նոր աշխատատեղեր: 

Տեղի համայնքը ևս ակտիվորեն մասնակցել է Դիլիջանի քաղաքային զբոսայգու նոր օբյեկտների բացմանը և գործող օբյեկտների նորոգմանը: Այսպիսով, ակտիվ քաղաքացիների ուժերով բացվեց «պետանկ» խաղի համար նախատեսված գոտին։ Դիլիջանի քաղաքային զբոսայգու համաշխատանքային տարածքում անցկացվել է 43 միջոցառում՝ ցուցահանդեսներ, դասախոսություններ և վարպետության դասեր: 

Աճել է VereV պարանայգու այցելուների թիվը․ այս տարի այն 8%-ով բարձր էր 2022 թ.-ի ցուցանիշից, որի շնորհիվ այգու եկամուտը նախորդ տարվա համեմատ աճել է 20%-ով։  

cafe2.jpg

2023 թվականին Դիլիջանի ամենահայտնի Սրճարան #2 է այցելել ավելի քան 95000 մարդ։ Սրճարանն արդեն երրորդ տարին անընդմեջ առաջատար դիրք է զբաղեցնում TripAdvisor հարթակի ռեստորանների և սրճարանների վարկանիշային աղյուսակում։  

Սրճարան #2-ը շարունակում է իր աշխատակիցների կրթությանն ուղղված նախաձեռնությունը։ Ղեկավար անձնակազմը մասնագիտական ​​վերապատրաստում է անցել ռեստորանների կառավարման ոլորտում, իսկ խոհարարները մասնակցել են հատուկ դասընթացների և յուրացրել ճաշատեսակների պատրաստման նոր հմտություններ: 

Հետևելով սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ սրճարանն աջակցել է իր երիտասարդ աշխատակից Ահարոնին՝ սեփական «Քաոսից այն կողմ» ֆիլմը ստեղծելիս: Ֆիլմը հայ ժողովրդի վերջին 120 տարվա ձեռքբերումների, կորուստների և իրողությունների մասին է: 

DCC համայնքային կենտրոնի և UWC միջազգային քոլեջի հետ համագործակցությամբ սրճարանն իրականացրել է մի շարք կամավորական նախաձեռնություններ՝ երիտասարդական նախագծերին աջակցելու համար: 
2023 թվականին ռեկորդային էր Տուն Արմենի համալիրի հյուրերի թիվը. նախորդ տարվա համեմատ այն աճել է 20 տոկոսով։ Հյուրատուն-համալիրի համարների շարքը համալրվել է «դելյուքս» դասի նոր համարով։ 
Տուն Արմենին ակտիվորեն համագործակցել է կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և ներքին տուրօպերատորների հետ։  

Համալիրում բացվել է Workation համաշխատանքային տարածքը` հարմարավետ աշխատելու և սովորելու, ինչպես նաև հանդիպումներ անցկացնելու, փորձով և գիտելիքներով փոխանակվելու համար: Տարվա ընթացքում այստեղ անցկացվել են ավելի քան 20 դասախոսություններ, վարպետության դասեր, ժամանցային և կորպորատիվ միջոցառումներ։ 

Տարածքային զարգացում 

2023 թվականին Դիլիջանում Իմպուլս մենեջմենթ քոմփանին սկսեց Mountain Terraces պրեմիում դասի բնակելի համալիրի շինարարությունը՝ հարմարավետ, անվտանգ և տեխնոլոգիապես առաջադեմ ենթակառուցվածքով: Համալիրի առաջին մասը՝ 22 բնակարանից բաղկացած տեռասներով շենքը, շահագործման կհանձնվի 2024 թվականի վերջին։ Համալիրի երկրորդ մասը դեռ նախագծման փուլում է։ Էությունը կայանում է նրանում, որ կընդլայնվի բնակարանային ֆոնդը, որը հասանելի է միայն ակումբային ավանի բնակիչներին: Նախատեսվում է շրջակա տարածքներում ստեղծել կենտրոն՝ բաղկացած ապարտ-հյուրանոցից և այլ կոմերցիոն օբյեկտներից:  

mountain terraces.jpg

Ծրագիրը հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին, ինչը կօգնի ամրապնդել քաղաքի համբավը՝ որպես մշտական ​​բնակության համար գրավիչ վայրի։ Բնակարանների վաճառքն իրականացնում է City Nest Property Management ընկերությունը։ Ծրագրի ֆինանսական գործընկերն է Արդշինբանկը։  

Այս ուղղության շրջանակներում շարունակվում են նաև Դիլիջանի քաղաքային զբոսայգու հիմնանորոգման աշխատանքները։ Փետրվարին տեղի ունեցավ քաղաքացիների հետ ամփոփիչ հանրային քննարկումը և քաղաքի գլխավոր հանրային կանաչ տարածքի ու հանգստի գոտու զարգացման նախագծի շնորհանդեսը։ Զբոսայգում շարունակվում է Ռոք համասեզոնային ժայռամագլցման համալիրի և ընտանեկան սրճարանի շինարարությունը։ 

Այս ուղղության շուրջ աշխատող թիմը միակցել է Նպատակ ամառային ճարտարապետության դպրոցին՝ ճարտարապետական ​​բուհերի ուսանողներին առաջարկելով լուծել մի առաջադրանք՝ Դիլիջանի տարածքներից մեկի մշակումը և զարգացումը՝ որպես Meteoteque բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածք։  

impulsespace.jpg

Իմպուլս մենեջմենթ քոմփանիի բոլոր նախաձեռնությունները հիմնված են բնակիչների հետ բաց երկխոսության սկզբունքի վրա: Աշնանը ընկերությունը Դիլիջանում բացեց Impulse Space հանրային գրասենյակը: Այն դարձավ հարթակ ցուցահանդեսների և քննարկումների համար՝ նվիրված քաղաքի պատմությանը, այսօրվա տեղական ստարտափներին և ապագայում Դիլիջանի զարգացման ծրագրերին։ 

Սոցիալական պատասխանատվություն 

Ուղղությունն իրականացնում է Դիլիջանի զարգացման հիմնադրամը (Dilijan Developmnet Foundation, DDF): Այն մշակում է երկարաժամկետ բարեգործական, բնապահպանական և մշակութային նախաձեռնություններ, որոնք ազդում են Դիլիջանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Տարեսկզբին DDF-ը բացեց «Իմպուլս» ֆուտբոլի մանկական ակադեմիան, որտեղ մարզվում է 5-ից 16 տարեկան 200 երեխա, ինչպես նաև հաճախում են մեծահասակներ։ Տղամարդկանց թիմը հանդես է գալիս Հայաստանի սիրողական լիգայում։ 

photo2.jpg

Դիլիջանի համայնքային կենտրոնի և Դիլիջանի քաղաքապետարանի հետ միասին DDF-ն Ամանորին ընդառաջ անցկացրեց ութ անվճար մանկական ներկայացումներ Դիլիջանի և հարակից գյուղերի երեխաների համար՝ կազմակերպելով նաև բարեգործական դրամահավաք երեխաներին քաղցր նվերներ գնելու համար:  

Հիմնադրամն աջակցել է մի շարք դիլիջանյան սոցիալական նախաձեռնությունների՝ մանկական ֆուտբոլային ճամբար, ՖԻԴԵ 99 շախմատի մրցաշարին, հայտնի երաժշտագետ Միխայիլ Կազինիկի դասախոսություն-համերգին, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ելույթին, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ​​քոլեջի սաների համերգին։  

DDF-ը նաև զբաղվում է անմիջականորեն քաղաքի բարեկարգմամբ։ 2023 թվականին հիմնադրամը վերականգնել է քաղաքային ճանապարհներից մեկը, իսկ Էկո Դիլի բնապահպանական նախաձեռնության շրջանակներում աղբամանների վրա պաշտպանիչ ճաղավանդակներ է տեղադրել և կազմակերպել աղբի տեսակավորում։ Մինչև տարեվերջ հավաքվել է 585 կիլոգրամ մշակման պատրաստ աղբ։  

Այս տարի հիմնադրամը շարունակել է Դիլիջանում թափառող շների ստերջացման ծրագիրը։ Kotopes սոցիալական անասնաբուժական կենտրոնում ստերջացվել և պատվաստվել է 159 շուն։ Ծրագրի գործունեության ընդամենը 2 տարվա ընթացքում օգնություն է ցուցաբերվել 300 շների։  

Զբոսաշրջության զարգացում 

Իմպուլս մենեջմենթ քոմփանին մասնակցում է այնպիսի նախագծերի իրականացմանն ու աջակցությանը, որոնցից կախված է Հայաստանի զբոսաշրջային բրենդի ձևավորումը։ Այս ուղղության գործընկերներից է զբոսաշրջության ուղղության կառավարման GoToDili կազմակերպությունը: Այն նպատակ ունի Դիլիջանի համար ստեղծել և պահպանել դրական իմիջ, բարձրացնել նրա պահանջարկը որպես զբոսաշրջային ուղղություն, ավելացնել զբոսաշրջային հոսքը և դրական տպավորություններ ստեղծել Դիլիջանի հյուրերի մոտ: GoToDili-ն քաղաքի հյուրերին ծանոթացնում է Դիլիջանի հետ՝ տեղի բնակիչների կողմից անցկացվող քաղաքային տուրի միջոցով, կազմակերպում է էքսկուրսիաներ քաղաքի շրջակայքում՝ ցուցադրելով տեսարժան վայրերը և հնագույն վանքերը, կազմակերպում է արշավներ Ազգային պարկում, ինչպես նաև ձիով զբոսանքներ և օֆֆրոդ տուրեր մոտակա լեռնային շրջաններում:  

2023 թվականին GoToDili-ի տնօրինության տակ է անցել Դիլիջանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, որի ծառայություններից միայն վերջին վեց ամսում օգտվել են Դիլիջանի 4,5 հազար հյուրեր 70 երկրներից։

gotodili.jpg 2023 թվականին GoToDili-ն մշակել է Դիլիջանի և շրջակա տարածքների զբոսաշրջային քարտեզը, 7 զբոսաշրջային արդյունքների մեջ ներգրավել է 15 տարբեր գործընկերների: ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կազմակերպությունը գործարկել է քաղաքային տուրի լրացված իրականությամբ (AR) տարբերակը՝ լսողական դժվարություններ ունեցող մարդկանց համար ժեստերի լեզվով թարգմանությամբ. սա առաջին նման ներառական նախագիծն է հանրապետությունում։ 

GoToDili-ն ստեղծում է նոր աշխատատեղեր. վերջին ծրագրերում ներգրավված է համայնքի 50 բնակիչ: Փարիզում կայացած IFTM Top Resa 2023 ճամփորդության, բիզնես ուղևորությունների և միջոցառումների կազմակերպման ոլորտի միջազգային ցուցահանդեսում GoToDili-ն ներկայացվեց որպես զբոսաշրջային ուղղության զարգացման տեղական կառավարման հաջողված օրինակ: 

winefest.jpg

Իմպուլս մենեջմենթ քոմփանիի զբոսաշրջության զարգացման գործընկերներից է նաև TimeTo կրեատիվ գործակալությունը, որը կազմակերպում է խոշոր փառատոներ՝ մեծ թվով մարդկանց գրավելով դեպի Դիլիջան և օգնելով զարգացնել տեղական բիզնեսը։ 2023 թվականի ամռանը TimeTo-ն Դիլիջանում անցկացրել է երկու խոշոր փառատոն, որին մասնակցել են ավելի քան 7,5 հազար հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից։ Հուլիսին անցկացվեց GASTROFEST-ը՝ Հայաստանի տարբեր մարզերի 22 ռեստորանների մասնակցությամբ։ Իսկ օգոստոսին՝ Dilijan Wine Fest-ը, որտեղ ներկայացված էին Հասաստանի 40 գինեգործներ և ռեստորաններ։ 

Տարածքների բարեկարգում  

Քաղաքային բարենպաստ միջավայրի ձևավորումը քաղաքների սոցիալ-տնտեսական բարգավաճման կարևոր մասն է։ Գիտակցելով այս դերը՝ Իմպուլս մենեջմենթ քոմփանին 2023 թվականին մեկնարկեց «տարածքային բարեկարգում» ուղղությունը, որն իրականացնում է իր դուստր ձեռնարկությունը՝ EcoToon-ը: Ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ։ Կանաչապատում և տարածքների բարեկարգում, շենքերի, շինությունների և դրանց ինժեներական ցանցերի (էլեկտրաէներգիա, ջրամատակարարում և ջեռուցում) կառուցում և վերանորոգում, ձևավորում, միջոցառումների տեխնիկական մասի ապահովում, ինժեներական լուծումներ և բեռնափոխադրումներ՝ այն ամենն, ինչ մարդու կյանքը դարձնում է ավելի հարմարավետ և անվտանգ: 

ecotoon.jpg

Ծանոթագրություն.

Իմպուլս մենեջմենթ քոմփանին զարգացման և տարածքների բարելավման ոլորտներում ակտիվներ և ներդրումներ կառավարող հոլդինգային ընկերություն է: Ընկերությունը մշակում և իրականացնում է զարգացման ծրագրերում ներդրումներ կատարելու ռազմավարություններ, կառավարում է հյուրընկալության ոլորտում իրականացվող կոմերցիոն նախագծեր, զբաղվում է բնակելի և կոմերցիոն անշարժ գույքի ամբողջական ցիկլի զարգացմամբ, կատարում է տարածքների բրենդերի առաջխաղացում և բացահայտում մարզերի ներուժը զբոսաշրջային արտադրանքի զարգացման միջոցով: Բոլոր խնդիրները արդյունավետ և համապարփակ լուծելու համար ընկերությունն իրականացնում է նախագծեր ուղղությունների դուստր ձեռնարկությունների միջոցով (Իմպուլս բիզնես մենեջմենթ, EcoToon), ինչպես նաև համագործակցելով առանձին հիմնադրամների և կազմակերպությունների հետ՝ DDF (սոցիալական քաղաքականություն), GoToDili և TimeTo (զբոսաշրջության զարգացում): Իմպուլս մենեջմենթ քոմփանին իր գործունեությունն իրականացնում է Ռուբեն Վարդանյան հիմնադրամի աջակցությամբ։

Իմպուլս բիզնես մենեջմենթ-ն Իմպուլս մենեջմենթ քոմփանիի դուստր ձեռնարկությունն է, որը մասնագիտացած է Հայաստանի հյուրընկալության և զբոսաշրջային ենթակառուցվածքների ոլորտում տարբեր ակտիվների կառավարմամբ: Ընկերության պորտֆոլիոն ներառում է այնպիսի օբյեկտների կառավարում, ինչպիսիք են՝ աշխարհի ամենաերկար «ՏաԹևեր» հետադարձելի ճոպանուղին, Սրճարան#2 սոցիալական սրճարանը, Տուն Արմենի հյուրատուն-համալիրը, Հայաստանի ամենաերկար VereV պարանայգին, Դիլիջանի քաղաքային զբոսայգին և այլն։  

Դիլիջանի զարգացման հիմնադրամը (Dilijan Development Foundation, DDF)  շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծված է Դիլիջան քաղաքում հասարակական, բնապահպանական, մշակութային և սոցիալական նախաձեռնություններին աջակցելու և զարգացնելու համար: Հիմնադրամի աջակցությամբ գործարկվել են «Իմպուլս» մանկական ֆուտբոլի ակադեմիան, ԷկոԴիլի բնապահպանական նախաձեռնությունը, Kotopes սոցիալական անասնաբուժական կայանը, դիլիջանցիների համար կառուցվել են ժամանակակից և անվտանգ խաղահրապարակներ։  

GoToDili-ն զբոսաշրջային ուղղության կառավարմամբ զբաղվող կազմակերպություն է: Ծրագրի նպատակն է ստեղծել և պահպանել Դիլիջանի դրական իմիջը, բարձրացնել որպես զբոսաշրջային ուղղություն նրա պահանջարկը, ավելացնել զբոսաշրջային հոսքը և դրական տպավորություններ ստեղծել քաղաքի հյուրերի մոտ: 

TimeTo-ն կրեատիվ գործակալություն է, որը մասնագիտացած է Հայաստանում խոշոր փառատոների և այլ թեմատիկ միջոցառումների կազմակերպման գործում։ Միջոցառումների անցկացման վայր ընտրելիս նախապատվությունը տրվում է Հայաստանի մարզային քաղաքներին՝ ներքին զբոսաշրջությունը զարգացնելու և տեղական բիզնեսին աջակցելու համար։ 

Eco Toon-ը լանդշաֆտային շինարարական ընկերություն է, որը զբաղվում է տարածքների կանաչապատման, տեխնիկական սպասարկման և համալիր շահագործման հարցերով: Իմպուլս մենեջմենթ քոմփանիի դուստր կազմակերպությունն է։