հայ

Մեկնարկել է Impulse_talk_2022 նախագիծը

главная.jpg

Հոկտեմբերի 14-ին Impulse_talk 2022 նախագծի շրջանակներում կայացավ առաջին հանդիպումը: Impulse_talk 2022-ի նպատակն է ստեղծել փորձի և գիտելիքների փոխանակման բաց հարթակ՝ Հայաստանում մշտապես բնակվող, ինչպես նաև վերջերս Հայաստան տեղափոխված ճարտարապետների, ուրբանիստների, դիզայներների, սոցիոլոգների և այլ մասնագետների համար։

1.jpg

Միջոցառման ընթացքում մասնակիցներն ու բանախոսները քննարկեցին Հայաստանի քաղաքների ենթակառուցվածքի զարգացման ներուժը, հանրային տարածքների հետ աշխատելու եղանակները, համալիր նախագծման ընթացքում հաշվի առնվող կարևոր գործոնները, Հայաստանում աշխատելու ու հաճախորդներ գտնելու մոտեցումները և այլ մասնագիտական թեմաներ: Բացի այդ, տարբեր ճարտարապետական բյուրոների աշխատակիցներ 5-րոպեանոց շնորհանդեսների ձևաչափով ներկայացրին իրենց նախագծերը, ծանոթանացան կոլեգաների հետ և փոխանակվեցին կոնտակտային տվյալներով։

2.jpg

«Impulse_talk_2022» դասախոսությունների առաջին շարքի խոսնակներ.

  1. Այրատ Բագաուտդինով. «Մոսկվան ինժեների աչքերով» նախագծի հեղինակ։
    Թեմա՝ «Ինչպես հանրահռչակել ճարտարապետությունը էքսկուրսիաների միջոցով»:
  2. Մարկ Գրիգորյան, հայ և բրիտանացի լրագրող. «Երևան քաղաքի կենսագրություն» գրքի հեղինակ:
    Թեմա՝ «Երևանը որպես այգի»:
  3. Դմիտրի Սմիրնով, «Նախագծային խումբ 8»-ի կառավարիչ գործընկեր․ Թեմա՝ «Սոցիալ-միջավայրային մոտեցում առանց սահմանների:
    Հանրային տարածքների հետ աշխատելու առանձնահատկությունները Դիլիջանի կենտրոնական զբոսայգու զարգացման ծրագրի օրինակով»:
  4. Հարություն Վերմիշյան, НПО Socies-ի նախագահ և համահիմնադիր․
    Թեմա՝ «Հասարակության արտացոլումը քաղաքային տարածքում. գաղափարախոսություն, մշակույթ, պրակտիկա»:
  5. Հայկ Զալիբեկյան, հայկական գյուղերում «Գրադարակ» ժամանակակից հասարակական գրադարանի նախագծի համահեղինակ:
    Թեմա՝ «Գալի՞ս եք Երևան»:
  6. Վահան Միսակյան, Մինեսոտայի և Կոլումբիայի համալսարանների դասախոս․
    Թեմա՝ «Խաղ պարադիգմների հետ: Քննադատական տարածական պրակտիկան՝ որպես մոդալություն»: