հայ

Միջազգային ճարտարապետները կներգրավվեն Դիլիջանի զարգացման գործընթացում

2.jpg

Միջազգային ճարտարապետների խումբը «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերության հետ համատեղ կմասնակցի սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից նախաձեռնած Դիլիջանի համալիր զարգացման ծրագրի մշակմանը։ Ծրագիրը ներառում է ենթակառուցվածքային նախագծերի մշակում, բնակֆոնդի կառուցում, նոր կրթական, մշակութային, բժշկական և ժամանցի կենտրոնների ստեղծում։

Դիլիջան ժամանած օտարերկրյա ճարտարապետների թվում են բրիտանական ճարտարապետական Tim Flynn Architects ​​բյուրոյի ղեկավար Թիմ Ֆլինը, Glasser und Dagenbach GDR բյուրոյի համահիմնադիր, լանդշաֆտային ճարտարապետ Ուդո Դագենբախը, Serge Castella Interiors ընկերության ինտերիեր-դիզայներներ Սերժ Կաստելլան և Ջեյսոն Ֆլինը, ինչպես նաև KMD Architects ընկերության ներկայացուցիչ՝ դիզայներ Չակ Չալյունգ Կվոն:

Նշենք, որ Tim Flynn Architects ճարտարապետական ​​բյուրոն մասնակցել է UWC Dilijan միջազգային դպրոցի նախագծի մշակմանը։

1.jpeg

Ճարտարապետների և դիզայներների թիմը քննարկել է Դիլիջանի ենթակառուցվածքների համալիր զարգացման հնարավոր սցենարները: Քննարկված հարցերի թվում էին թափառող կենդանիների կացարանի, էկո-ֆերմայի, ժամանակակից բժշկական կենտրոնի, բնակարանային ֆոնդերի, ապարտամենտների և մանկական կրթական կենտրոնների ստեղցման գաղափարները: Բացի այդ, ճարտարապետներին ներկայացվել են Դիլիջանի կենտրոնական քաղաքային զբոսայգու զարգացման ծրագրի շուրջ տեղի ունեցած հանրային քննարկման արդյունքները։