հայ

«Repat Armenia»-ի այցը Դիլիջան

IMG_1749_cut.JPG

«Repat Armenia» կազմակերպության ներկայացուցիչները մի խումբ էքսպատների հետ միասին այցելեցին «Իմպուլս մենեջմենթ քոմփանի» ընկերության-ի Դիլիջանի գրասենյակ, ծանոթացան նրա թիմի և քաղաքում իրականացվող ընթացիկ ծրագրերի հետ։ 

Շրջայցի ընթացքում հյուրերին ներկայացվեցին զբոսաշրջային, մշակութային և քաղաքաշինական ներկայումս գործող, ինչպես նաև մոտ ապագայում շահագործման հանձնվելիք օբյեկտներ։ 

«Repat Armenia»-ն ոչ պետական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2012 թվականի օգոստոսին: Կազմակերպության նպատակն է օգնել մարդկանց հայրենադարձության և Հայաստանում ինտեգրման հարցերում։ 

Կազմակերպությունը խորհրդատվություն է տրամադրում Հայաստանում քաղաքացիություն ստանալու, աշխատանքի տեղավորման, բիզնես սկսելու, կացարան գտնելու և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ։