հայ

Դիլիջանի քաղաքային զբոսայգու ապագային նվիրված երկրորդ հանրային քննարկումը

1.jpg

Օգոստոսի 6-ին տեղի ունեցան Դիլիջանի քաղաքային զբոսայգու և հարակից տարածքների համալիր կառուցապատման հայեցակարգի մշակման ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսն ու քննարկումը։

2.jpg

Մեկ ամսվա ընթացքում ճարտարապետների թիմը հանդիպումների շրջանակներում զրուցել է քաղաքի բնակիչների, համայնքների ներկայացուցիչների ու փորձագետների հետ, ինչպես նաև ուսումնասիրել է տարածքը: Հավաքագրված տվյալների հիման վրա կազմվել են զբոսայգու հնարավոր վերափոխությունների առաջին նախագծային տարբերակները: Հանդիպմանը ներկա էին Դիլիջան համայնքի տարբեր տարիքային և սոցիալական խմբերի շուրջ 50 ներկայացուցիչ: Նրանք կիսվեցին իրենց կարծիքներով առաջարկվող վերափոխությունների վերաբերյալ:

3.jpg

Վերանորոգված կենտրոնական քաղաքային զբոսայգին կհանդիսանա Դիլիջանի քաղաքային վերափոխումների շարժիչ ուժը և կդառնա դիլիջանցիների ու քաղաքի հյուրերի գրավչության նոր կենտրոն։ Զբոսայգին արդեն իսկ բազմաֆունկցիոնալ հանրային տարածք է: Այստեղ են գտնվում VereV rope park-ը՝ Հայաստանի ամենաերկար պարանայգին, սոցիալական ուղղվածություն ունեցող Cafe#2 սրճարանը, արհեստական լիճը, ատրակցիոնների գոտին, մարզահրապարակներն ու մարզումների համար նախատեսված workout գոտին։

4.jpg

Համաքաղաքային քննարկման կազմակերպիչներն են՝ «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերությունը, Դիլիջանի քաղաքային զբոսայգին և նախագիծը մշակող «Project Group 8» ընկերությունը:

6.jpg