հայ

Դիլիջանի քաղաքաշինության հարցերին նվիրված ռազմավարական նիստ

site.jpg

Հունվարի 24-ին «Իմպուլս մենեջմենթ քոմփանի» ընկերությունը-ն ռազմավարական նիստ է անցկացրել, որի ընթացքում քաղաքագետները, ճարտարապետները, քաղաքաշինարարներն ու հասարակագետները մշակել են Դիլիջանի տարածքային զարգացման հայեցակարգերի տարբերակներ։

Նիստի մասնակիցները բաժանվել էին խմբերի՝ ըստ նախագծերի: Աշխատանքային մի քանի փուլից հետո յուրաքանչյուր թիմ ներկայացրել է քաղաքի զարգացման իր հայեցակարգը՝ հաշվի առնելով կոշտ և փափուկ (hard and soft) արտադրանքի սոցիալ-տնտեսական մոդելը, ծրագրերի իրականացման մեխանիզմները, մշակված զարգացման մոդելների բոլոր հնարավորություններն ու ռիսկերը:

Հայեցակարգերի մշակման ընթացքում հաշվի են առնվել առկա քաղաքային օբյեկտները, բնական լանդշաֆտը, տեղի բնակիչների պահանջները, ծրագրերի իրականացման հնարավոր ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև ներդրումների ներգրավման ուղիները։

Աշխատանքների ավարտին յուրաքանչյուր թիմ ներկայացրեց Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի մշակման սեփական տեսլականը: