հայ

Հայաստանում կառուցվում է առաջին ակումբային «Mountain Village» ավանը

Դիլիջանում ընթանում է «Mountain Village»-ի` հարմարավետ, անվտանգ և տեխնոլոգիապես առաջադեմ ենթակառուցվածքով պրեմիում դասի բնակելի համալիրի կառուցապատումը: 22 բնակարաններից բաղկացած առաջին խմբաքանակը շահագործման կհանձնվի 2024 թվականի վերջին։

«Mountain Village»-ը Հայաստանի առաջին ակումբային ավանն է։ Այն գտնվում է մասնավոր տարածքում՝ «UWC Dilijan» միջազգային քոլեջի մոտակայքում։ Ավանի բնակֆոնդը բաղկացած է բնակարաններից, թաունհաուզներից, ապարտ-հյուրանոցներից, ակումբային տներից և պրեմիում դասի քոթեջներից: Շինարարության առաջին փուլը «Տեռասսաներ» համալիրն է։ Այն բաղկացած է 22 բնակարանից և քովորքինգի տարածքից։ Բնակարանների կոնֆիգուրացիան ստանդարտ չէ, դրանք բոլորը տարբեր չափեր և դասավորություն ունեն և նախատեսված են ինչպես մեկ կամ երկու բնակչի, այնպես էլ բազմազավակ ընտանիքների համար:

photo3.jpg

Ճարտարապետական նախագիծը, որը մշակվել է «PROFORMA» ստուդիայի կողմից, համատեղում է ֆունկցիոնալությունն ու էսթետիկ գրավչությունը. այն հիանալի ներգծվում է բնական լանդշաֆտի մեջ:

Նորարարական ճարտարապետական լուծումները հնարավորություն են տվել բնակարաններում համատեղել քաղաքային հարմարավետությունն ու բնության մեջ ապրելու առավելությունները։ Շենքի կասկադային ձևը յուրաքանչյուր բնակարանի համար ապահովում է առանձին պատշգամբ: Միևնույն ժամանակ, տարածքի կազմակերպումը բնակիչների համար գաղտնիություն է ապահովում: Համալիրի ընդհանուր տեսքը ոգեշնչված է հայկական ժայռերից, իսկ առավելագույն գաղտնիության գաղափարը՝ քարանձավային քաղաքներից։

Ավանում նախագծվել է նաև ենթակառուցվածք՝ տարբեր տարիքի բնակիչների ամենօրյա գործունեության, հանգստի, լռության և ապահովության կարիքները բավարարելու համար: Տարածքում կգործեն քովորքինգ-սրահ և երեխաների ժամանցի համար նախատեսված բացօթյա տարածքներ: Ավանի բնակիչները կկարողանան այցելել «UWC Dilijan» միջազգային քոլեջի մարզական օբյեկտներ՝ մարզադաշտ, թենիսի կորտ, լողավազան, մարզասրահ։ Կառուցապատման տարածքում կան դպրոցներ և մանկապարտեզներ, խանութներ, ռեստորաններ, բժշկական և տուրիստական հաստատություններ։ Անմիջապես «Mountain Village»-ից կբացվի դեպի Դիլիջանի ազգային պարկ-արգելոց տանող հետիոտնային արահետներ:

photo4.jpg

Ավանի ճարտարապետությունը համապատասխանում է «կանաչ» ճարտարապետության չափանիշներին։ Կայուն զարգացման, բնապահպանական անվտանգության և էներգաարդյունավետության սկզբունքները պահպանվում են նաև ճարտարագիտության, շինանյութերի ընտրության և հետագա շահագործման մեջ։

«Mountain Village»-ի առաջին փուլի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2024 թվականի վերջը։ Բնակարանների վաճառքը մեկնարկել է, այն իրականացնում է «CityNest Property management» ընկերությունը։ Ընկերությունը ավանը կներկայացնի «TOON Expo 2023»-ի իր տաղավարում, որտեղ կարող եք ծանոթանալ մանրամասներին և ձևակերպել բնակարանների գնումը։

«Mountain Village» նախագիծն իրականացնում է «Իմպուլս մենեջմենթ քոմփանի» ընկերությունը։ Ֆինանսական գործընկեր ՝ «Արդշինբանկ»։

Նախագծի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք https://mountainvillage.am/

photo1.jpg