հայ

Դիլիջանում բացվել է Workation նոր համաշխատանքային տարածք

Օրերս Դիլիջանի «Տուն Արմենի» հյուրատանը տեղի ունեցավ նոր Workation համաշխատանքային տարածքի հանդիսավոր բացման արարողությունը։ Նախագիծն իրականացվել է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից:

photo1.jpgՀամաշխատանքային տարածքը, որը գտնվում է շենքի երկրորդ հարկում, ունի 120 քառ․մ մակերես: Ընդհանուր տարածքում տեղավորվում է 18 անձ, կա առանձին հանդիպումների սենյակ, բացօթյա պատշգամբ, որից կարելի է օգտվել տաք եղանակին: Համաշխատանքային տարածքը հագեցած է գերարագ Wi-Fi-ով, աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ գրասենյակային սարքավորումներով։ Հյուրերի համար հասանելի են տաք ըմպելիքներ, քաղցրավենիք և միրգ։

Workation-ը նախատեսված է դառնալու նոր տարածք հարմարավետ աշխատանքի, ուսման և միջոցառումների կազմակերպման համար: Համաշխատանքային տարածքից՝ քովորքինգից, կարող են օգտվել ինչպես դիլիջանցիները, այնպես էլ Դիլիջան այցելած հյուրերը: Workation-ը «Տուն Արմենի» հյուրատան մի մասն է, որտեղ կան առանձին հյուրասենյակներ, հայկական խոհանոցով ռեստորան, ինչպես նաև հատուկ դիլիջանյան ճարտարապետական լուծումներով փոքրիկ կապույտ տնակ:

photo2.jpgՆոր համաշխատանքային տարածքը հնարավորություն կտա ավելացնել զբոսաշրջիկների այցելությունը «Տուն Արմենի» հյուրանոցային համալիր, ինչպես նաև Դիլիջան, ինչն էլ դրական ազդեցություն կունենա Դիլիջան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա:

Workation Toon Armeni-ին նախատեսված է վարպետության դասերի, շնորհանդեսների, փորձի և գիտելիքների փոխանակման, ինչպես նաև այլ միջոցառումների անցկացման համար: Բացի այս ամենից, թիմը նախատեսում է պարբերաբար կազմակերպել քննարկումներ և դասախոսություններ՝ կապված զբոսաշրջության, փոքր բիզնեսի և այլ թեմաների հետ՝ քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ։

Workation Tօon Armeni-ին բաց է ամեն օր՝ 08:30-ից - 23:00-ն: Այն գտնվում է Դիլիջանի կենտրոնում՝ Կամարին 4 հասցեում։

photo3.jpgՏուն Արմենի նախագիծն իրականացվում է «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամի կողմից 2012 թվականին մեկնարկած Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակներում:

Հյուրերը կարող են վճարել և՛ մեկանգամյա՝ ժամային այցելության, և՛ ամսական բաժանորդագրության համար: Գնացուցակին և նորություններին կարող եք ծանոթանալ` հետևելով Workation-ի պաշտոնական էջերին՝

Facebook
Instagram
LinkedIn