հայ

UWC Dilijan-ը հյուրընկալվել է Իմպուլսում

1 (2).jpg

UWC Dilijan միջազգային դպրոցի ուսուցիչներն ու անձնակազմն այցելեցին «Իմպուլսի» Դիլիջանի գրասենյակ, որտեղ նրանց ներկայացվեցին ընկերության նախագծերն ու հետագա զարգացման ծրագրերը։ Քննարկվեցին նաև համատեղ աշխատանքի գաղափարներն ու նախաձեռնությունները։

главная (1).jpg

2014 թվականին Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տարածաշրջանի ամենահայտնի միջազգային կրթական հաստատություններից մեկի՝ UWC Dilijan-ի բացումը։ UWC Dilijan-ը միջազգային դպրոց-պանսիոն է՝ նախատեսված 16-ից 19 տարեկան աշակերտների համար:

2.jpg

UWC Dilijan-ը համաշխարհային կրթական հաստատությունների ցանցի տասնութ դպրոցներից մեկն է: Այն առաջին միջազգային դպրոց-պանսիոնն է ԱՊՀ-ում և UWC ցանցի միակ քոլեջը՝ ողջ հետխորհրդային տարածքում ու Մերձավոր Արևելքում։