հայ
Տաթև, 2022 Սոցիալական պատասխանատվություն

Բնապահպանական նախագծեր Տաթևում

Նախագծի մասին

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվում է Տաթև ազգային պարկի ստեղծման նախագիծը՝ բնական համալիրների կենսաբազմազանությանը նպաստելու և պատմամշակութային վայրերը պահպանելու նպատակով։

Իմանալ ավելին

Զուգահեռաբար լուծվում են բնակչության բնապահպանական կրթության, կանոնակարգված զբոսաշրջության և հանգստի համար պայմանների ստեղծման, բնության պահպանության գիտական ​​մեթոդների ներդրման, շրջակա միջավայրի մոնիտորինգի իրականացման և խախտված բնական էկոհամակարգերի վերականգնման խնդիրները։

Էկոնախագծեր․

  • Տաթև և Սվարանց գյուղերի ջրամատակարարման բարելավում
  • Աղբամանների տեղադրում Տաթև գյուղում
  • Էներգախնայող լուսադիոդային փողոցային լուսավորություն Տանձատափ գյուղում
  • Հալիձոր և Շինուհայր գյուղերի ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավում
  • Սատանայի կամրջի շրջակայքի մաքրում
  • Ծառատունկ, արդեն կա ավելի քան 1000 տնկի

Գործընկերներ

WWF