GoToDili, զբոսաշրջային ուղղությունների կառավարման կազմակերպություն
Նախագծի մասին
Զբոսաշրջային ուղղությունների կառավարման GoToDili կազմակերպությունն ուղղված է Դիլիջանի դրական կերպարի ստեղծմանը և պահպանմանը, որպես զբոսաշրջային ուղղություն տարածքի հանրայնացմանը, դեպի քաղաք զբոսաշրջային հոսքի ավելացմանը, զբոսաշրջային արտադրանքի զարգացմանը և Դիլիջանի այցելուների շրջանում դրական տպավորությունների ձևավորմանը:
Իմանալ ավելին
GoToDili-ի շրջանակներում ստեղծվելու է քաղաքի զբոսաշրջային բրենդը և նրա դիրքավորումը որպես զբոսաշրջային ուղղություն, ձևավորվելու են պահանջված զբոսաշրջային ապրանքներ, մշակվելու են Դիլիջանի զարգացման և մարքեթինգի ռազմավարություններ, ինչպես նաև ստեղծվելու է քաղաքի մասին յուրօրինակ առցանց հարթակ:
Այսօր GoToDili-ն զբոսաշրջիկներին ներկայացնում է Դիլիջանը քաղաքային շրջայցի միջոցով, որոնք անցկացնում են տեղաբնակները, ինչպես նաև շրջակա գյուղերում էքսկուրսիաների, տեսարժան վայրերի, հնագույն վանքերի մասին պատմությունների, ազգային պարկում զբոսանքի, ինչպես նաև արտաճանապարհային շրջագայությունների միջոցով դեպի քաղաքը շրջապատող սարեր:
TimeTo, ստեղծագործական գործակալություն
համար
կապվե՛ք մեզ հետ