հայ
Դիլիջան, 2022 Բիզնեսի կառավարում

Տուն Արմենի փոքրիկ գյուղ

Նախագծի մասին

Գտնվելով Դիլիջանի անմիջապես կենտրոնում՝ շրջապատված գեղատեսիլ բնությամբ, Տուն Արմենի փոքրիկ գյուղը ներառում է հյուրատուն՝ առանձնասենյակներով, հայկական ավանդական ռեստորան, համաշխատանքային տարածք, ինչպես նաև դիլիջանյան ավանդական ոճով պահպանված փոքրիկ կապույտ տուն։

Իմանալ ավելին

Դիլիջանի զբոսաշրջային հոսքի աճով պայմանավորված՝ անհրաժեշտություն առաջացավ բացել սպասարկման ժամանակակից չափանիշներով, միևնույն ժամանակ քաղաքի ավանդական համն ու մշակութային ժառանգությունը ներկայացնող հյուրատուն։ Այդ վայրը դարձավ Տուն Արմենին։ Համալիրի տարածքում ի սկզբանե եղել է բնակելի շենք, որը վերածվել է բուտիկ հյուրանոցի՝ պահպանելով իր պատմական տեսքը։ Տուն Արմենի ռեստորանը հայտնի է իր տնական խոհանոցով՝ հիմնված ավանդական բաղադրատոմսերի վրա, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ: Ռեստորանի ընդարձակ այգին, պատշգամբը և ընտանեկան մթնոլորտը հյուրերին ապահովում են լավ ու աուտենտիկ հանգիստ:

Գործընկերներ

EU Giz Idea Uwcdilijan Community centr