հայ

Դիլիջան․ Իմաստների հաստատունություն

заглавная.jpg
ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության ստեղծագործության տունը

XX-րդ դարի սկզբին Դիլիջանը Երևանից Թիֆլիս ճանապարհին ընկած մի փոքրիկ գյուղանման ամառանոցային քաղաք էր։ Տարածաշրջանի մյուս փոքրիկ բնակավայրերից այն տարբերվում էր քաղաքաշինական կառուցվածքով և անհատական ճարտարապետական ոճով։ 

Դիլիջանյան ոճը ձևավորվել է ընդամենը մի քանի տասնամյակում՝ տարբեր ժողովրդական և քաղաքային ճարտարապետության տարրերից։ Ըստ էկլեկտիկային կանոնների այն դատապարտված էր վերացման, հատկապես՝ խորհրդային քաղաքական գեղագիտության պայմաններում։ Եվ այնուամենայնիվ, այն մնաց դիլիջանյան նոր ճարտարապետության ուղեցույցներից մեկը։

1.jpg
Բնակելի տուն «ամառանոցային» թաղամասում

XX-րդ դարի երկրորդ տասնամյակում Դիլիջանը զբաղեցնում էր այսօրվա կենտորոնական հատվածի երկու մեծ թաղամաս։ Թաղամասերից մեկը ձևավորվել է XIX-րդ դարի կեսերից այստեղ տեղակայված ռուսական կայազորի շուրջ։ Երկրորդը կառուցվել է տեղի հայ բնակչության և հարուստ ամառանոցների բնակիչների՝ Թիֆլիսի և Բաքվի հայերի կողմից։

Այստեղ գործել են բազմաթիվ առևտրային խանութներ և արհեստոնոցներ, թատրոն, գրադարան, հիվանդանոց, պարբերաբար անցկացվել են մշակութային միջոցառումներ։

Սակայն Դիլիջանի բնակիչների մեծ մասը՝ մինչև քաղաքում խոշոր արդյունաբերության տարածումը, զբաղվում էր գյուղատնտեսությամբ։ Դիլիջանի շրջակայքում գտնվող բոլոր անտառներից զերծ տարածքները պատված էին այգիներով, դաշտերով և արոտավայրերով։

2.jpg
Բնակելի տուն Դիլիջանի մոտակայքում 
Սովետական տարիներին «Հաղարծին» կոլեկտիվ տնտեսության տնօրինություն

Խորհրդային Դիլիջան․ 1920-ականներ

Առաջին համաշխարհային պատերազմի և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ Դիլիջանն ընդունում էր վիրավորներին, փախստականներին և որբերին։ Երեկվա ամառանոցները դարձել էին հիվանդանոցներ և ապաստարաններ։ Իսկ Հայաստանի խորհրդայնացումը հիմնովին վերափոխեց բնակչության սոցիալ-մշակութային կառուցվածքը, վերացրեց եկեղեցու ինստիտուտը։

Սակայն Դիլիջանին հատուկ դերերը չփոխվեցին այս իրադարձությունների արդյունքում։ Ընդհակառակը, նոր իշխանությունները պաշտոնապես ամրապնդեցին քաղաքի կարգավիճակը որպես հանգստավայր։

Սակայն նոր պետական կարգը նշանավորեց այս ուղղության զարգացման բոլորովին այլ մոտեցում։ Եթե նախկինում այն մասնավոր կամ մասնավոր-պետական գործ էր, ապա այժմ առողջարանային հանգստավայրի ենթակառուցվածքն ամբողջովին պատկանում էր պետությանը։

3.jpg
Բացիկ Դիլիջանի տեսարանով․ 1930-ական թվականներ

1920-30թթ․ Դիլիջանում բացվեցին առաջին խոշոր առողջապահական հաստատությունները։ Սա պահանջում էր ենթակառուցվածքի ընդլայնում, լոգիստիկ կապեր և դրանց ստեղծման համար անհրաժեշտ պայմաններ.ճանապարհային ցանցն աճեց, արդեն գոյություն ունեցողները վերակառուցվեցին, իրականացվեցին աշխատանքներ կիրճի թեքությունների ամրացման ուղղությամբ։

4.jpg
Հակատուբերկուլյոզային առողջարանի մասնաշենք

Դիլիջանի համար սկսվեց մասնագիտացված քաղաքաշինության և ճարտարապետության դարաշրջան։

Այդ տարիների ամենաուշագրավ շինություններից էր այսպես կոչված «Խանջյանի ամառանոցը»։ Դրա հեղինակն՝ հայտնի խորհրդային ճարտարապետ Գևորգ Քոչարն, այդ տարիներին աշխատել է ինչպես կոնստրուկտիվիզմի, այնպես էլ նեոկլասիցիզմի ոճով։

5.jpg
«Խանջյանի ամառանոցի» մասնաշենք, 1930-ական թվականներ

Բնակելի համալիրը բաղկացած էր ամբողջովին տարբեր երկու շենքերից։ Դրանցից մեկը՝ շրջանաձև, կառուցվել է հետաքրքիր ծավալային-տարածական լուծումների կիրառմամբ,սյուների երկու շարքերը կազմում են արտաքին և ներքին «գլանները» մի քանի հարկ բարձրությամբ։ 

6.jpg
Հանգստացողների խումբ «Խանջյանի ամառանոցում», 1960-ական թվականներ

Երկրորդ շինությունը՝ ռացիոնալ ուղղանկյուն,պատված է մեծ դիլիջանյան պատշգամբով։

7.jpg
«Խանջյանի ամառանոցի» մասնաշենք, 1930-ականներ

Դիլիջանյան ոճի հեղինակային մեկնաբանություն․ XX-րդ դար

Ժամանակակից «լայնածավալ» ճարտարապետության մեջ դիլիջանյան տարրեր ներառելու միտումը շարունակվեց հետագա տասնամյակների ընթացքում։ Դրա վառ օրինակ էր ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության ստեղծագործության տունը։

9.jpg
ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության ստեղծագործության տունը

Այն կառուցվել է 1980-ականներին, ըստ ճարտարապետ-նորարար Հրաչյա Պողոսյանի նախագծի։ Հեղինակն իր առջև խնդիր էր դրել դրանում ներառել «ազգային մոտիվներ»։ Հենց դրանք էլ մարմնավորվել են տեղական ճարտարապետության առանձնահատկություններում։

10.jpg
ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության ստեղծագործության տան ճեմասրահ

Ճեմասրահի առաստաղը ձևավորված է գեղեցիկ փայտե պատշգամբներով, ճակատի աստիճանավոր ուրվագիծը կտրուկ հակադրվում է բացվածքների հարթ կամարներին, երեսպատման տարրերը նմանակում էին ավանդական դիլիջանյան տների անհարթ քարե շարվածքը։

11.jpg
ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության ստեղծագործության տան ճակատային հատվածը

Առողջարանների և հանգստյան տների նախագծերն ունեին ընդգծված հեղինակային ոճ, սակայն կառուցվում էին հիմնականում քաղաքից դուրս։ Ընդհանուր առմամբ, Դիլիջանը դանդաղ, սակայն հաստատուն քայլերով կորցնում էր այն ուրույն հատկանիշները, որոնք դեռ 19-րդ դարում այն վերածել էին շատ յուրօրինակ առողջարանային քաղաքի։

Թեև մասնավոր տները դեռ երկար ժամանակ հավատարիմ էին հաստատված ավանդույթներին՝ քարի և փայտի համադրությանը, ճակատների արտաքին տեղակայմանը, սպիտակեցմանը, արտաքնապես այն դարձավ ավելի աղքատ։

Կորեցին փորագրված ֆրոնտոնները, նրբաճաշակ զարդարված մուտքերը, պատուհաններն ու աստիճանավանդակները։

1930-ականներին հարակից գյուղերի և այլ շրջաններից մարդկանց վերաբնակեցման արդյունքում Դիլիջանի խոշորացումը նպաստեց մասնավոր բնակելի տարածքների ավելացմանը, սակայն քայքայեց դիլիջանյան անհատական ոճը։

Ամենադիմացկունը փոփոխությունների նկատմամբ մոլոկանների համայնքն էր։ Այն հավատարիմ մնաց իր սեփական ճարտարապետական, սոցիալական և կենցաղային սովորույթներին անգամ նոր Դիլիջանի սահմաններում ներառվելուց հետո։

12.jpg
Տեսարան Դիլիջանի Գոլովինո թաղամասեր (նախկին մոլոկանյան գյուղ), 1930-ակններ

Միասնական դեմք, ոչ միասնական տարածություն․ XX-րդ դարի երկրորդ կես

Տիպային բնակարանային շինարարությունը մեծ հարված էր Դիլիջանյան ոճի ինքնատիպությանը։

1940-60-ականներին Դիլիջանում ստեղծվեցին մի քանի խոշոր ձեռնարկություններ, մասնավորապես՝ հսկա գործիքաշինական գործարան «Իմպուլս», տրիկոտաժի գործարան, հանքային ջրերի գործարան։ Դրանց աշխատակիցներին բնակարանով ապահովելու համար կառուցվեցին առանձին միկրոշրջաններ և խտացվեցին արդեն գոյություն ունեցողները։

Խորհրդային Դիլիջանի արդյունաբերական, կրթական, մշակութային, առևտրային շինությունները նույնպես ընդհանուր առմամբ տիպային-ուտիլիտար են։ Դրանք հիմնականում արտացոլում են խորհրդային մոդերնիզմի առանձնահատկություններն, ավելի քան տեղական ճարտարապետության ավանդույթները։

Բազմաթիվ հաստատություններ մինչև նոր, ստանդարտ շենքեր տեղափոխվելը գտնվել են նախկին ամառանոցներում կամ դիլիջանցիների բնակելի տներում։ «Ազատվելուց» հետո դրանք հաճախ վերածվել են բնակարանային շենքերի, քանդվել են, կամ լքված են մնացել։

Ակտիվ կառուցապատման գործընթացը չշտկեց քաղաքային հյուսվածքի անմիասնականությունը։ Դիլիջանն այդպես էլ մնաց կարծես սոսնձված տարբեր մասերից՝ Աղստև գետի երկու կողմերում ցրված բլուրների վրա և նրանց միջև։

26.jpg
Փակ շուկա․ հին շինություն և նոր թաղամաս

Սա ազդեց քաղաքի ենթակառուցվածքային բովանդակության առանձնահատկությունների վրա։ Որպես կանոն, յուրաքանչյուր թաղամասում բացվում էին սեփական մշակույթի և հանգստի կենտրոններ, որը բնորոշ չէ փոքր քաղաքներին։

Եվ միայն 1970-ականներին Դիլիջանում հայտնվեց մի վայր, որը կարող էր հավակնել որպես իրենց թաղամասերում փակված բնակչությանը միավորող վայր։ Բացվեց քաղաքային զբոսայգին։

Նախագծի հեղինակը մոդերնիստ Սեյրան Ավետիսյանն էր՝ քաղաքի գլխավոր ճարտարապետը։

27.jpg
Լիճ Քաղաքային զբոսայգում

Զբոսայգում ստեղծվեց արհեստական լիճ սեփական նավակայանով և բարեկարգ մերձափնյա տարածքով, աշխատում էին ատրակցիոններ, բաց տաղավարներ, իսկ ավելի ուշ նաև «Սպուտնիկ» կինոթատրոնը։

Քաղաքի բոլոր բնակիչների համար միասնական հանրային տարածքը ստեղծելու գաղափարն հաջողվեց,բայց այն ուներ նաև այլ՝նախագծով չնախատեսված, սակայն  բավականին օրինաչափ ազդեցություն։ 

Այգին հարում էր այն մեծ խաչմերուկին, որտեղ միանում էին ճանապարհները դեպի տարածաշրջանի մեծ քաղաքներ՝ Երևան, Թբիլիսի, Վանաձոր (նախկինում՝ Կիրովական), Իջևան։ Այստեղ էր գտնվում նաև քաղաքային կայարանը։

31.jpg
Դիլիջանի կայարանի շենքը, 2022թ.
Այսօր այն օգտագործվում է որպես սրճարան, 2023թ.
32.jpg
կորել է նաև պատմական նշանը։

Նման հարևանների հետ միասին այգին սկսեց ընկալվել որպես քաղաքի կենտրոն։ Դիլիջանի իրական կորիզըկենդանի քաղաքի իրական կենտրոնի բոլոր ատրիբուտներով (հրապարակ, վարչական շենք, շուկա, հանրախանութ, կինո, ամառային թատրոն, քաղաքային պոլիկլինիկա և այլն) մնաց ստվերում։

33.jpg
Դիլիջանի աշխարհագրական կենտրոնի և Հանրապետական ավտոճանապարհների խաչմերուկի համայնապատկեր․ Խաչմերուկի հետևում քաղաքային զբոսայգու լիճն է, նրանից ձախ, ճանապարհի մյուս կողմում՝ կայարանը։

«Նոր կենտրոնի» դերն ընդգծեց նաև 1970 թվականին այգու դիմաց՝ ցածր բլրի վրա տեղադրված Խորհրդային Հայաստանի 50 ամյակին նվիրված հուշարձանը։

34.jpg
Խորհրդային Հայաստանի 50 ամյակին նվիրված հուշարձանը

Հուշարձանի հեղինակն է հայկական մոդերնիզմի աստղ Արթուր Թարխանյանը և Դիլիջանի ճարտարապետներ՝ Խորեն Վաթինյանը և Սեյրան Ավետիսյանը։ Հուշարձանը դարձավ քաղաքի խորհրդանիշը և նրա տեսարանային գերիշխողը։ Այն տեսականորեն միավորեց քաղաքի տարբեր թաղամասերը, ինչն այդպես էլ չհաջողվեց անել ֆիզիկապես։

35.jpg
Խորհրդային Հայաստանի 50 ամյակին նվիրված հուշարձանի տեսարան

Հուշարձանի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն շատ «տեղին է»։ Շատ այլ մոդերնիստական կառույցներ քաղաքում («Դիլիջան» կինոթատրոնը, մի շարք վարչական շենքեր) օտար են թվում։

Մոդերնիզմ և «ընդդիմություն»․ XX-րդ դարի երկրորդ կես

Ի տարբերություն Հանրապետության այլ շատ քաղաքների, որտեղ մոդերնիզմն ընդգծում էր խիստ և լակոնիկ հայ ճարտարապետությունը, Դիլիջանում, բնության լանդշաֆտին դրա ճարտարապետական ենթակայության պայմաններում, այս ոճը թվում է չափազանց ծանրակշիռ։

Այնուամենայնիվ, տեղական մոդերնիզմի օրինակների մեծ մասը հավասարաչափ է քաղաքային մասշտաբներին, ինչը չես ասի «Լեռնային Հայաստան» առողջարանի մասին, որը կառուցվել է խորհրդային նեոկլասիկայի ավանդույթներով։

36.jpg
«Լեռնային Հայաստան» առողջարան

Հսկայական, երկարաշունչ շենքը կառուցվել է 1959 թվականին՝ «Հայպետական ​​նախագծի» նախկին ղեկավար, ճարտարապետ Զավեն Բախշինյանի նախագծով։

Բնակելի հատվածըճակատի ձևավորմամբ՝ որպես առաջին հարկի մեկ կամար և երկհարկանի զանգվածային սյունաշար,դրա վերևում խիստ կամարով, ձգված է կիրճի երկայնքով և ներքևից վիզուալ հիշեցնում է թափանցիկ ժայռ՝ հենց այնպիսին, բայց բնական, ինչպիսին հյուսիսային կողմից բարձրանում են Դիլիջանի վրա։

Ազգային միջնադարյան եկեղեցական ճարտարապետության վառ ակնարկ է «հետադարձ» հորինվածքով կլոր երկաստիճան վարչական մասը (սյուները կամարների տակ):

Ի տարբերություն մոնումենտալ «Լեռնային Հայաստանի», կիրճի հակառակ լանջին կանգնած է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության ստեղծագործության տունը։ 1960-ականների սկզբին այստեղ հայտնվեցին մի քանի առանձնատներ՝ շրջապատված պտղատու ծառերով, բացարձակապես դիլիջանյան «ամառանոցի» ոճով։

37.jpg
ԽՍՀՄ կոմպոզիտորների միության ստեղծագործության տան քոթեջներ, 1970-ական թթ.

Համալիրը նույնիսկ միաժամանակ չի կառուցվել։ Այն աստիճանաբար աճեց՝ նոր բնակելի և մասնագիտացված շենքերով։

38.jpg Կոմպոզիտորների միության ստեղծագործության տան քոթեջների տեսարան վերևից

Համալիրի վրա աշխատել է ճարտարապետ Էդուարդ Ալթունյանը, սակայն այն իրականում կայացել և զարգացել է մեկ մարդու՝ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ջանքերի շնորհիվ։

Ճիշտ նույն կերպ, 1970-ականների վերջին, մեկ էնտուզիաստի՝ նկարիչ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ և անձնական ներդրմամբ Դիլիջանում բացվեց Ժողովրդական արվեստի թանգարանը։

Այն գտնվում է 19-րդ դարավերջի դիլիջանյան ճարտարապետության շքեղ նմուշներից մեկում։

39.jpg
Իշխանուհի Մարիամ Թումանյանի նախկին ամառանոցը

Ժամանակակից Դիլիջանի այդ դարաշրջանի ամենագեղեցիկ տունն իշխանուհի Մարիամ Թումանյանի նախկին ամառանոցն է։ Ժամանակին այստեղ հավաքվում էին հայ գրողներ, հասարակական գործիչներ, անցկացվում էին գրական երեկոներ։ Հետո այն դարձավ հիվանդանոց, մանկատուն և, վերջապես, կոմունալ բնակարան։

Թանգարանի առաջին ֆոնդերը եղել են նկարչի անձնական հավաքածուն։

Շարամբեյանի ջանքերով սկսվեց նաև պատմական շինություններով մի ամբողջ փողոցի վերականգնում։ Նկարիչը դրա վերականգնման նախագծի վրա աշխատել է ավելի քան երեսուն տարի։

40.jpg
Հին Դիլիջան, 1960-ականներ

Հենց այս ձևով՝ որպես «մշակութային արգելոց», ճանաչվեց Դիլիջանի ճարտարապետական ​​ինքնատիպության իրավունքը։

Մեծ պլաններ. XX դարի վերջ

1980-ականների կեսերին հաստատվել է քաղաքի զարգացման նոր գլխավոր հատակագիծը։ Դրա վրա մի քանի տարի աշխատել է տեղի և մայրաքաղաքի ճարտարապետների մի ամբողջ խումբ՝ Լարիսա Էյվազովայի ղեկավարությամբ։

Գլխավոր հատակագծում հաշվի են առնվել բնակչության աճի տեմպերը, բարդ տեղանքը, կենտրոնից հեռու գտնվող տարածքների մեկուսացվածությունը, քաղաքի մասերի և դրանց ներսում հաղորդակցության խնդիրները:

41.jpg
Խորհրդային Դիլիջանի համայնապատկեր

Սակայն այնտեղ ամենևին էլ հաշվի չի առնվել, որ շատ շուտով լինելու էին Սպիտակի երկրաշարժը, Արցախյան պատերազմը, Խորհրդային Միության փլուզումը։ Որ շատ դիլիջանցիներ կլքեն քաղաքը, ձեռնարկությունները կփակվեն, ենթակառուցվածքները կփլուզվեն, մշակութային կյանքը կսառչի։

Ընդամենը մի քանի տարում Դիլիջանը կորցրեց իր բնակչության կեսը և ամբողջ արդյունաբերությունը։ Դատարկվեցին ամբողջ հանրապետությունում հայտնի առողջարաններն ու հանգստյան տները։

42.jpg
Լողավազան Կոմպոզիտորների հանգստյան տանը, 2023 թ․

Սակայն «Դիլիջան - առողջարանային քաղաք» արտաքին գաղափարը շատ ավելի կայուն էր։

Միայն այս փառքի վրա՝ դրա նյութական հաստատման բացակայության դեպքում, Դիլիջանը պետք է ապրեր գրեթե քսան տարի։

Oգտագործված աղբյուրների ցանկ.

Հոդվածում օգտագործվել են նաև նկարներ Դիլիջանի համայնքային կենտրոնի արխիվից