հայ
Դիլիջան, 2022 Սոցիալական պատասխանատվություն

Հաղթանակի հուշարձանի վերականգնում և տարածքի բարեկարգում

Նախագծի մասին

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարելիցի օրը Դիլիջանում տեղի ունեցավ զոհված զինվորների վերականգնված հուշահամալիրի հանդիսավոր բացումը։ Աշխատանքներ են տարվել նաև շրջակա տարածքի բարեկարգման, կանաչապատման և լուսավորության ուղղությամբ։

Իմանալ ավելին

Հուշահամալիրի վերականգնման և բարեկարգման աշխատանքներն իրականացվել են Զբոսաշրջության և քաղաքաշինության (TUF) բարեգործական հիմնադրամի կողմից՝ մասնավոր բարերարների և կազմակերպությունների աջակցությամբ, Դիլիջանի համայնքապետարանի և նրա բնակիչների հետ համատեղ։ Հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին աջակցություն է ցուցաբերել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը։

Արարողության ավարտին մասնակիցները ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում և արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին։ Բացի այդ, հյուրերը ծառեր տնկեցին վերականգնման աշխատանքների շրջանակներում ստեղծված «Հաղթողների ծառուղում»։

Գործընկերներ

Sato