հայ
Դիլիջան, 2022 Սոցիալական պատասխանատվություն

Թափառող շների ստերջացման ծրագիր

Նախագծի մասին

Թափառող շները հանրային լուրջ խնդիր են Դիլիջանում։ Այժմ քաղաքում 1000-ից ավելի այդպիսի կենդանի կա, ինչը շատ ավելին է, քան Հայաստանի մյուս քաղաքներում։

Իմանալ ավելին

2022 թվականի հուլիսին՝ Զբոսաշրջություն և քաղաքաշինություն հիմնադրամը (TUF) կազմակերպեց ծրագիր Դիլիջանում թափառող շներին ստերջացնելու համար։ Վերանորոգված տարածքում բացվել է սոցիալական անասնաբուժական կայան՝ կենդանիներին համապատասխան ծառայություններ մատուցելու նպատակով։ Կայանն աշխատում է շաբաթը երկու օր։

Ծրագիրը նախաձեռնել են Դիլիջանի գործարար համայնքը և «Ապրելու» բարեգործական հիմնադրամը, իրականացնում է Զբոսաշրջության և քաղաքաշինության (TUF) բարեգործական հիմնադրամի` համայնքի բնակիչների և բիզնես ներկայացուցիչների աջակցությամբ։

Գործընկերներ

Aprelu himnadram