հայ

Երևան

Քաղաքի մասին

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, դրա խոշորագույն մշակութային, արդյունաբերական, տրանսպորտային և տնտեսական կենտրոնը։ Ժամանակակից Երևանի կերպարը ձևավորվել է վերջին դարում, սակայն քաղաքի տարածքում պահպանվել են թաղամասեր և առանձին կառույցներ, որոնք հազարամյակների պատմություն ունեն։

Էրեբունի բերդը, որի հիմնադրումից է մեկնարկում Երևանի պաշտոնական պատմությունը, ավելի քան 2 800 տարեկան է, Շենգավիթ համայնքը՝ 6 000։ Չնայած իր պատկառելի տարիքին, Երևանը ակտիվ և կյանքով լի քաղաք է։

Այստեղ անցկացվում են մասշտաբային մշակութային և սպորտային միջոցառումներ, բացվում են միջազգային ընկերությունների մասնաճյուղեր, աճում է արդյունաբերությունը՝ այդ թվում ՏՏ ոլորտի։

Այդուհանդերձ, Երևանը հյուրընկալ և հարմարավետ քաղաք է։ 2022 թվականին այն ընգրկվել է աշխարհի 20 ամենաանվտանգ քաղաքների ցանկում։