հայ

Տաթև

Տարածքի մասին

Տաթև համայնքը ստեղծվել է Տաթև, Շինուհայր, Հարժիս, Խոտ, Հալիձոր, Սվարանց, Տանձատափ և Քաշուն գյուղերի միավորումից։ Համայնքի բնակչությունը կազմում է 6107 մարդ:

Տարածաշրջանում է գտնվում Տաթևի վանքը՝ IX դարի պատմական հուշարձանը, Հայաստանի հնագույն և ամենահայտնի վանական համալիրներից մեկը։

Վանք հեշտ մուտք գործելու նպատակով կառուցվել է աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին (5752 մ)՝ «ՏաԹևեր»ը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Ճոպանուղին ձգվում է Որոտան գետի կիրճի վրայով՝ Հալիձոր գյուղից մինչև Տաթևի վանք:

Տաթևի զբոսաշրջային համալիրը ներառում է նաև Տաթևի Մեծ անապատը, Հարսնաձորի դիտակետը, «Սատանի կամուրջը», Խնձորեսկ քարանձավային գյուղը և կախովի կամուրջը։